Կառավարությունն օրեր առաջ ռազմական դրության մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել: Փոփոխությունները վերաբերվում են նաև լրատվական դաշտին և ենթադրում են, որ չի կարելի քննադատել կամ կասկածի տակ դնել պաշտոնյաների խոսքը` կապված ռազմական գործողությունների և վարվող քաղաքականության հետ։ Ընդունված որոշումը մի շարք քննադատությունների է արժանացել. որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հանրային այլ անձինք հրավիրվել են ոստիկանություն, կազմվել են տարատեսակ ակտեր: