Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ուղերձը՝ Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ․ «36 տարի առաջ Արցախը ոտքի ելավ՝ պաշտպանելու իր ինքնորոշման իրավունքը: Մի ողջ ժողովրդի համառ պայքարի հիմքում ընկած էր միակամության արժեքի գիտակցումը, և յուրաքանչյուր ոք խորապես հասկանում էր անհատական ներդրումի կարևորությունը: