Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության ավտոմեքենա է նվիրել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։ Հաղորդվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Ընի նվերը փետրվարի 18-ին ստացել են նրա քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական կոմիտեի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը, ինչպես նաև ԿԱԿ-ի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Պակ Չոն Չհոնը: Կիմ Յո Չժոնը նշել է, որ այս նվերը «ծառայում է որպես երկու երկրների ղեկավարների միջև հաստատված հատուկ բարեկամական հարաբերությունների հստակ վկայություն» և «լավագույն նվերն է»։ Նա իր երախտագիտությունն է հայտնել Պուտինին։