2024-2025 ուսումնական տարվա միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը 589 դիմորդ մասնակիցների (մասնակիցների 18,3%-ը) դրական միավորի շեմը չի հաղթահարել։ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։ «Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 3240 դիմորդ, քննությանը մասնակցել են 3211-ը: Միջին միավորը եղել է 11․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 589 դիմորդ (մասնակիցների 18,3%-ը), 18-20 միավոր են հավաքել 183-ը (5,7%)»,– նշված է հաղորդագրության մեջ։