«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պատրաստ է գնալ Ազգային ժողով եւ հանդիպել իշխանական պատգամավորների հետ, բայց դեռ հրավեր չունի: Ինչպես հայտնի է, Դատական դեպարտամենտի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո ԱԺ ՔՊ իշխող խմբակցության պատգամավորները պատրաստվում են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կանչել ԱԺ՝ պարզաբանումների: Խոսքը «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար: