Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 16-ի երեկոյան մեկնեցին Վանաձորի Բաթումի փողոց: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և հատկապես իրացնելու կասկածանքով ժամը 23.45-ին նրանք ձերբակալեցին և ոստիկանության Տարոնի բաժին տեղափոխեցին Երևանի Շինարարների փողոցի բնակիչ երկու երիտասարդի: Այստեղ անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու ուսապարկում հայտնաբերվեց 12 փաթեթ, որոնցից 11-ը` տարբեր կոնֆետների թղթերի, մեկը` կպչուն ժապավենի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։