Երեկ՝ փետրվարի 18-ին, կվադրոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ.-ն իր վարած BRP մոդելի կվադրոցիկլով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը: