ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանից մեկ հարց․ Նարինե Հովհաննիսյանը հարցրել է. «Արտաքին քաղաքական ի՞նչ գործիքներ են պետք և ի՞նչ դաշնակիցներ, որպեսզի այս իրավիճակը հարթվի»։ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Փաշինյանն այնպես է քանդել Հայաստանի դիրքերն աշխարհում, այնքան արկածախնդիր և դավաճանական քայլերի է դիմել, այնքան է թուլացրել և հյուծել մեզ, որ իրենից հետո նախ կարիք կլինի կայունացնել վիճակը, նոր անցնել բուժումների։ Այնպես, ինչպես ծանր վիճակում գտնվող հիվանդների դեպքում է։ Ամենակարևորն այն է, որ արտաքին քաղաքականության գործիքների և դաշնակիցների մասին խոսելուց առաջ, կենսական կարևոր է վերանայել արտաքին քաղաքականության սկզբունքները։ Այն պետք է բխի բացառապես մեր ազգային շահերից, իսկ Նիկոլի այսօրվա գործողությունների հիմքում բացառապես դրսի, օտարի, խալխի շահերն են, որոնց ինքնամոռաց և ազգուրաց սպասարկումը երկարացնում է Փաշինյանի պաշտոնավարումը։