Հրազդանում 7 երիտասարդ վիճաբանել են համաքաղաքացի 4 երիտասարդի հետ, կրակոցներ են հնչել

article-image

Փետրվարի 17-ի կեսգիշերն անց ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հրազդանի Կենտրոն թաղամասում վիճաբանություն է, կրակոցներ են հնչում։ Հաջորդ հաղորդումը «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 25 և 27 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին Կենտրոն թաղամասի 6-րդ շենքի մոտ հրազդանցի յոթ երիտասարդ վիճաբանել են համաքաղաքացի չորս երիտասարդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյել, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում էլ 25-ամյա և 27-ամյա երիտասարդները մարմնական վնասվածքներ են ստացել: Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը գազային ատրճանակով կրակոց է արձակել օդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն