Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ խորհրդաժողովին, որին մասնակցում էին Իրանի պետական տարբեր շահագրգիռ կառույցների ղեկավարներ, դիվանագետներ, ներկայացուցիչներ, փորձագիտական կենտրոնների փորձագետներ, Տիգրան Աբրահամյանը հանդես է եկել ելույթով: Քննարկման թեման էր` Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը` Տարածաշրջանի և արտատարածաշրջանի կոնֆլիկտների սպառնալիքների ներքո: Ստորև ներկայացված է Տիգրան Աբրահամյանի ելույթը․ «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունների մեկնարկը 2018 թվականի մայիսն էր, երբ երկրում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացների հետևանքով իշխանության եկավ մի ուժ, որի նոր առաջնահերթությունների սահմանումը Հայաստանը բավականին ծանր իրավիճակի մեջ դրեց: