Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում այսօր կեսգիշերին տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն։ Նշվում է, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 23։50–ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։