Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել և այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նաև նշեց, որ չի բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ միգուցե տարբեր այլ հատվածներում։ «Երեկ էլ մենք մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, և այդ ճնշումների արդյունքում էլի առանց որևէ բանի ինչ-որ բաներ կհանձնվեն և այսպես շարունակ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։