«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանական վերջին սադրանքի հետեւանքով Ներքին Հանդի բնակիչների կյանքի եւ անվտանգության, կրթության իրավունքները կոպտորեն խախտվել են. նման արձանագրում է արել Մարդու իրավունքների պաշտպանը: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ադրբեջանը հերթական սադրանքն էր հրահրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ էր ունեցել: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ հայտարարել է, որ ադրբեջանական կողմից դիպուկահարներ են աշխատել: ՄԻՊ գրասենյակը դեպքի օրը հենց հայտարարել էր, որ ուսումնասիրություն է սկսել դեպքի առնչությամբ: