Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային հազարավոր ԱԹՍ-ների մատակարարման մասին

article-image

Մեծ Բրիտանիան և Լատվիան կգլխավորեն Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր տրամադրելու կոալիցիան։ Լոնդոնը Կիևին կմատակարարի հազարավոր անօդաչու թռչող սարքեր, իսկ մատակարարումների ֆինանսավորումը կկատարվի նախկինում հայտարարված ռազմական օգնության փաթեթից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարությունը։ Հունվարին Լոնդոնը հայտարարել էր Կիևին 2024 թվականին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով։ Մասնավորապես, Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի ամենամեծ մատակարարման համար կհատկացվի առնվազն 200 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն