«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փնտրել կառավարական կաբինետի նոր անդամների: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում` առաջիկայում շատերին անակնկալ պաշտոնանկ անելով: Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին միակ անձեռնմխելի անձը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, որի աշխատանքից, կարծես թե, գոհ են եւ՛ Փաշինյանը, եւ՛ իշխանության, եւ՛ ՔՊ վերնախավի ներսում: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը այդ հարցում եւս մտափոխվի: