«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պաշտպանության նախարարությունը կրկնապատկել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող դրամաշնորհի չափը։ Այս ՊՈԱԿ-ի տնօրենը, հիշեցնենք, Վաղինակ Սարգսյանն է, ով զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, հետո՝ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2018-ի իշխանափոխության օրերին խաղաղապահների գնդին՝ «Ստալիչնի պոլկից», հենց նա է հանել փողոց՝ Փաշինյանի ակցիաներին մասնակցելու, եւ, ըստ որոշ լուրերի, հենց դրանից հետո է Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշել հրաժարական տալ։