«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները կշարունակեն համատեղել ավագանու անդամի եւ հանրային ծառայողի պաշտոնները: Իշխանությունները հնարամիտ տարբերակ են մտածել յուրայիններին չնեղացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։