«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության նախարարության գործառույթներն իրեն է վերապահել ու շտապում է ՊՆ-ից առաջ պաշտոնական տեղեկություններ հաղորդել: Այսպիսով, երեկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած սահմանային միջադեպի ընթացքում ՊՆ-ն առավոտից պարբերաբար պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես գալիս՝ կոչ անելով հետեւել միայն պաշտոնական լրահոսին: Եւ, ահա, Անդրանիկ Քոչարյանը, առաջ ընկնելով պաշտպանական գերատեսչությունից, խախտելով ՊՆ սահմանած կարգը, հայտարարեց, որ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի: