Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստախոսության նոր ռեկորդներ է սահմանում: ՀՀ քաղաքացիներին խաբելով, սուտ պայքարի իմիտացիաներով իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանն ու իրեն շրջապատող կիսատառաճանաչները հիմա էլ վարդենիսցիներին են խաբում: Երեկ բազմաթիվ քաղաքացիներ զայրացած փակել էին Վարդենիսի ավտոճանապարհը՝ դժգոհելով, որ պետական մարմինները հերթով փակվում են Վարդենիսում և վերջինը անձնագրային ծառայությունն է: Ե՛ւ մարզպետը, և՛ անձնագրային ծառայության պատասխանատուները, և՛ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին մոլորեցնող հայտարարություններ են անում այս օրերին: Իսկ իրականությունը, ինչպես միշտ, այլ է: