ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 60 միլիարդ դոլարի օգնություն ներառող օրինագծի վերջնական քվեարկությանը։ Որոշումն ընդունվել է 66 «կողմ» և 33 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում այս փաստաթղթի շուրջ վերջնական քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի 14-ին։