Փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ին իր տանը, հարազատների ներկայությամբ, հանկարծամահ է եղել Ալավերդի քաղաքի բնակիչ 75-ամյա Սամվել Վարդումյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններին Լոռու մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հայտնել էին, որ նախնական զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք էլ մահվան պատճառ են եղել: