Փետրվարի 14-ին Հայ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը։ Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ` բաց Խորանով։ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագը կմատուցվի ժամը 10.30-ին։ Ավարտին կատարվելու է Նորապսակների օրհնության կարգ, քանի որ Ն.Ս. Օ. Տ. Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր։