«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը լրջորեն է «կպել» նոր Սահմանադրության ընդունման գործին: Ավելին, կան տեղեկություններ, որ ցանկություն կա հանրաքվեն անցկացնել սեպտեմբերին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նույնիսկ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, «Այո»-ի շտաբի հետ կապված։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույնիսկ թեկնածուների անուններ են շրջանառվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։