«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ ակտիվի վերջին նախաձեռնող խմբի նիստին քննարկվել է կուսակցության զարգացման ռազմավարությունը եւ հրահանգվել է լրջորեն զբաղվել կուսակցական անդամավճարների հավաքագրմամբ։ Մեր աղբյուրը վստահեցնում է, որ խնդիրը գումարը չէ, այլ հասկանալը, թե իրականում որքան մարդ է իրենց հետ, որքանն է պատրաստ՝ թեկուզ սիմվոլիկ, հազարական դրամ փոխանցել կուսակցությանը: