Առաջին նկարն ԱԳՆ-ի կայքից արել եմ 4 օր առաջ։ Այդ նույն օրը Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հարցազրույց էր տվել «Ազատությանը» և ասել, թե բացի Անկախության հռչակագրից իրենք խնդիրներ են տեսնում ՀՀ այլ փաստաթղթերում ու տեղեկատվական հարթակներում։ Բաքվի դժգոհությունների մեջ նշվել էր ԱԳՆ պաշտոնական կայքում ԼՂ հիմնախնդրին առնչվող այն նախադասությունը, որ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է»։