Քիչ առաջ գործընկեր Արմենուհի Կյուրեղյանի հետ դուրս եկանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ գտնվում էինք կալանավորված անձանց հարազատների ահազանգով։ Փաստենք, որ ինչպես մինչ այս պահը, այնպես էլ՝ տեղում՝ կալանավայրում, մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը, շրջել խցերով, ծանոթացել գույքային խնդիրներին և կացության պայմաններին, անձամբ լսել կալանավորների բողոքները, մտահոգությունները։ Այնուհետև, հանդիպել ենք «Վանաձոր» ՔԿՀ-ի պետին, ներկայացրել բարձրաձայնված հարցերը, կալանավորներին հուզող խնդիրները։ Լսել ենք ՔԿՀ-ի պետի փաստարկները տվյալ հարցերի շուրջ։