Դեռևս 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ(…)») դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ՝ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ հինգ ընթացիկ քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիման վրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն»: