SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիր բաժին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որ Բաղրամյան պողոտայի 16 հասցեում գտնվող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տարածքում ծեծկռտուքի արդյունքում սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք ստանալու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 01 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել նշված դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Մ․Բ․-ն։