ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ, փետրվարի 9-ին Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում զանգվածային խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։ հայտնում են ՔԿԾ մամուլի ծառայությունից։