ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ: