Փետրվարի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է բերել արքեպիսկոպոս Ակսիյին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավոր առաքելություն ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման: