2023 թվականի ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 505.90 մլն խոր.մ, որը կազմում է նորմայի 66%-ը, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա (499.1 մլն խոր.մ) և գոլորշացումը լճի մակերևույթից (1059.5 մլն խոր.մ) եղել է նորմայի սահմաններում՝ 97-100%։ 2023 թվականի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (այդ թվում ջրատարով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 114.456 մլն խոր.մ, իսկ Սևանա լճից բացթողնված ջրի քանակը Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքով կազմել է 228.234 մլն խոր.մ: