«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ դառնալու համար նոր թեկնածուների անունները հայտնի են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանք նախկինում աշխատել են նույն ԿԿ հանձնաժողովում։ Մեզ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Նվարդ Վարդանյանն է, որը նախկինում աշխատել է Արդարադատության նախարարությունում, իսկ հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես մարդկային ռեսուրսների փորձագետ, իսկ մյուս թեկնածուն Սարգիս Միրզոյանն է։