ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում մեծ շուքով մեկնարկած ընտրական գործընթացներն ավարտվեցին և Իլհամ Ալիևը հերթական անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում: Ինչպես նախորդ դեպքերում, ընտրություններն ուղեկցվեցին մամուլի, քաղաքական ակտիվություն դրսևորվող անձանց նկատմամբ մեծ ճնշումներով, հետապնդումներով և ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ընտրություններում առաջադրվեցին բացառապես նախօրոք «նշանակված» թեկնածուները: