«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲԴԽ անդամի պաշտոնում վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանին ընտրելուց առաջ երեկ ՔՊ խմբակցությունում թեժ քննարկում է եղել՝ ԱԺ նիստերի մեծ ընդմիջմանը, որը մոտ 1 ժամ է տեւել։ Մոտ 2 տասնյակ պատգամավոր է ելույթ ունեցել՝ փորձելով բացել թեկնածուի կենսագրության թնջուկը եւ հասկանալ, թե ի վերջո ինչպես է նա ազատվել զինծառայությունից։ Մինչ այդ հրապարակումներ եղան, որ թեկնածուն 1994-ին ազատվել է` 2 երեխա ունենալու հիմքով, այնինչ Թումանյանը շեշտեց, որ ամուսնացել է 2021-ին: Նա խուսափողական պատասխաններ է տվել ընդդիմադիրների հարցերին: