Փետրվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Սլավիկ Ղ․-ն իր վարած «ՎԱԶ 21140» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, ժողովրդին հյատնի Սևանի թունելի սկզբնամասում, արագաչափի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և առջևի մասով հայտնվել ձորակում՝ ձնակույտի մեջ։