Երեկ՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Գնդեվազ-Կեչուտ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզելու են վարորդի ինքնությունը։