Փաշինյանի փիլիսոփայության շարունակություն կլինի՝ այդ ինչ խաչ է վզիդ, հանի, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ. Մամիջանյան

article-image

Մի օր էլ Նիկոլ Փաշինյանը կասի` ինչո՞ւ եք խրոխտ կանգնել ձեր հողում` կզեք: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Կզեք ու կզած ապրեք: Հետո կասեն` այդ ի՞նչ զենք է կողքիդ ամրացված պաշտպանվելու համար, հանի ու, առհասարակ, գոտին էլ հանի, որ զենք չկարողանաս կրել: Հետո ասելու են` այդ ի՞նչ խաչ է վզիդ, հանի, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ, հետո էլ ասելու են` դու մի հիշի, որ պատմություն ունես, հզոր ես եղել, մոռացի, դրանք քեզ պետք չեն, այդպես ավելի հեշտ կապրես, հետո մի պահ էլ կասեն` այդ ի՞նչ լեզվով ես խոսում, ուրիշ լեզվով խոսես` ավելի հեշտ ես ապրելու»,- հայտարարեց Մամիջանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն