Հունվարի 31-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Էջմիածնի մի բնակիչ: 54-ամյա տղամարդը հայտնում էր, թե անձը, որին ինքը ճանաչում է, բայց անունը չգիտի` իրեն դանակահարել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Քիչ անց հաղորդում ստացվեց նաև հիվանդանոցից. տղամարդն ընդունվել էր բուժօգնության` կտրած-ծակած բազմակի վերքերով: