Հայաստանում 2024 թվականի փետրվարի 5-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 56 է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 56 դեպքից 42-ը երեխա է, 14-ը՝ մեծահասակ: 8 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 41-ը: