«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ըստ որոշ աղբյուրների, էկոնոմիկայի նախարարության չարաշահումների սկանդալային պատմության թիրախն իրականում նախարար Վահան Քերոբյանն է, ով անգամ տեղեկացված չէր, որ այդ օրն իր նախարարությունում ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում, եւ իր տեղակալը ոչ թե երկրից մեկնելու համար է ազատվել աշխատանքից, այլ քրեական մեղադրանքի պատճառով: Իսկ երբ տեղեկացավ, հայտարարեց. «Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է... մեղադրանքները, որոնք ներկայացվում են, իրենց տակ դրված փաստեր չունեն»: