Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

article-image

Փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նախորդ օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչման արժանացած տասնմեկ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի: Ձեռնադրող Օշական Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր երախտագիտությունն է հայտնել քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Նորաօծ եկեղեցականների անունից Հայոց Հայրապետին երախտագիտության խոսք է ասել Արժանապատիվ Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը՝ հավաստիացնելով, որ ամեն ջանք կներդնեն իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն