Հայաստանի շախմատի ակադեմիայում օրերս կայացել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը: Լավագույն արդյունքը ցույց են տվել գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը՝ 7 հնարավորից վաստակելեով 6 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչմանն արժանացել է Մանուէլ Պետրոսյանը: Հայ գրոսմայստերն իրավունք է ստացել մասնակցելու արագ շախմատի աշխարհի առաջնությանը։ Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը: