Պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Զինված ուժերի մի քանի հազար զինծառայող ատեստացիան հաղթահարել է և առավել բարձր աշխատավարձ է ստանում, սակայն «մոռացավ» նշել, որ այդ թվից ավելի շատ մարդիկ էլ շեմը չեն հաղթահարել: Ու սա, ի դեպ, այն դեպքում, որ այն դեռ կամավոր հիմունքներով է իրականացվում` առավելապես դիմում եմ պատրաստված զինծառայողները: Այն պարտադիր է այն զինծառայողների համար, որոնք պաշտոնի առաջխաղացում են ունենում: Ընդ որում` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ատեստացիայի մասին օրենք ընդունելուց հետո` 1-1.3 տարի անց, բանակի քիչ մասն է կարողացել մասնակցել այդ գործընթացին: