«Հրապարակ» թերթը գրում է. «Նորածիններին վաճառելու, ապօրինի որդեգրումների աղմկահարույց քրեական գործը, որն արդեն 3-4 տարի է՝ քննվում է եւ որը ժամանակին այնքան աղմուկ հանեց, ոչ մի կերպ ավարտին չի հասնում: Գործի քննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով, այդ թվում հրապարակվել են որդեգրված երեխաների եւ որդեգրող ծնողների՝ գաղտնիք հանդիսացող անձնական տվյալներ։ Բայց մի ուշագրավ դրվագ կա այդ գործում, որը նախաքննության փուլում փորձել են ծածուկ պահել: Բանն այն է, որ Հայաստանից երեխա է որդեգրել նաեւ Իտալիայի նախկին վարչապետ Մարիտ Դրագիի որդին՝ Ջիակամո Դրագին։