«Փաստ» օրաթերթը գրում է. Առիթ ունեցել ենք նշել, որ, մեր տեղեկություններով, Արևմուտքը պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև՝ երկրի ներսում ստանալ հավել յալ լեգիտիմություն՝ «խաղաղության պայմանագիրն» անխոչընդոտ ստորագրելու համար: Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ եվրոպացի ու ամերիկացի պաշտոնյաները հիանալի հասկանում են, որ Ադրբեջանի հետ, մեղմ ասած, ոչ հայանպաստ ցանկացած թղթի ստորագրում կարող է դառնալ ական Նիկոլ Փաշինյանի տակ: Ուստի, Փաշինյանի գործողություններին լեգիտիմություն հաղորդելու և անկանխատեսելի հետևանքներից հնարավորինս խուսափելու համար, մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արևմուտքից պատրաստակամություն են հայտնել՝ ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ նրան որոշակի քաղաքական «բոնուս» տրամադրելով: