«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատավորները ժողովին բարձրացրել են իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հարցը, որ ժողովը կայացել է կառավարության շենքում, ու իրենք ստիպված են եղել երկար կանգնել, որ կառավարության շենքի ռենտգեն սարքերի միջով անցնեն, ինչը վիրավորական է եղել ու կազմակերպման տեսանկյունից ոչ ճիշտ։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ հիմնական ակտիվ հարցը բարձրացնողներից մեկը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանն է եղել, որը եղել է վարչապետ Փաշինյանի դստեր շահերի պաշտպանը։