«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սահմանադրական դատարանը ստիպված է նոր պատճառաբանություններ մտածել՝ իր վարույթում գտնվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությանը վերաբերող վարույթը հետաձգելու համար։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները դիմել էին ՍԴ՝ այս օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով, սակայն արդեն 2 տարուց ավելի է անցել, բայց ՍԴ որոշումը չկա ու չկա։ Պատգամավորների մեկ հինգերորդը՝ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ՍԴ-ին են դիմել 2021 թ. նոյեմբերին: