Հարցաքննության կհրավիրվի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը, ըստ ամենայնի, հարցաքննության կհրավիրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, քանի որ նախաքննական մարմնում քննարկվել է հարց, որ նախարարի հաստատումով են կատարվել գնումների գործընթացները։ Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ էին նաեւ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Քրեական գործով անցնող 7 մեղադրյալները կալանավորված են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն