«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանը երեկ առավոտյան այցելել է Հանրային ռադիո եւ հարցազրույց տվել, որը, սակայն, ռադիոյի կայքում երեկվա դրությամբ դեռ տեղադրված չէր։ Ռադիոյի աշխատակիցները պատմում են, որ Փաշինյանի գալստյան առիթով անվտանգային այնպիսի միջոցառումներ են իրականացվել, որից տպավորություն է ստեղծվել, թե տեռակտ են բացահայտում՝ ստուգվել են անգամ ռադիոյի շենքի հարեւանությամբ կայանված ավտոմեքենաները, հավաքվել են նաեւ շենքի ներսում անվտանգության նկատառումներով տեղակայված կրակմարիչները